Մեքսիկայում գնացքի ու ավտոբուսին բախման հետեւանքով 4 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Մասատլան քաղաքում ( Սինալոայի նահանգ) գնացքի ու ավտոբուսին բախման հետեւանքով մահացել է 4, վիրավորվել՝ 23 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստիան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսի վարորդը փորձել է նախքան գնացքի հասնելը անցնել ռելսերի վրայով, բայց չի հասցրել: Հաղորդվում է, որ ավտոբուսում եղել են մասնավոր ընկերություններից մեկի աշխատակիցները:
Ներկայումս տուժածները հիվանդանոցում են: Վթարի վայր է ժամանել Սինալոայի նահանգապետ Լոպես Վալդեսը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



