Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ճանապարհն էլի մի տեղ հասկանալի է, բայց միջանցքը բացառվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին Սյունիքում Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունները, շատ փորձագետների կարծիքով, ունեին մեկ նպատակ՝ հենց այդ հատվածով ճեղքել Հայաստանը եւ Նախիջեւանն Ադրբեջանի հետ կապող միջանցք բացել, որը թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքն է։ Հիշեցնենք․ ռազմական գործողությունների հետեւանքով ադրբեջանցիները 2 հենակետ նվաճեցին` Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ՝ մինչեւ Սեւ լիճ, որը բուն Ադրբեջանը Նախիջեւանից բաժանող ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի ամենանեղ հատվածն է: Մի կողմում նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին անցած Քարվաճառն է, իսկ մյուս կողմում՝ Նախիջեւանը։

Ընդամենը 26-27 կիլոմետր լայնության հայկական «պարանոց»՝ թուրք-ադրբեջանական «եղբայրության» միացման ամենակարճ ճանապարհը: Այդ հատվածում են գտնվում մի շարք համայնքներ, որոնց քթի տակով պիտի անցնի «միջանցք-ճանապարհը»: Ի դեպ, մինչ այժմ հայտնի չէ՝ միջա՞նցք է, թե՞ ճանապարհ, տարբերությունն էլ այն է, որ միջանցքը կհամարվի Ադրբեջանի տարածք Հայաստանի ներսում, որով Սյունիքը կանջատվի Հայաստանից, իսկ ճանապարհը հայկական տարածք է, որից օգտվելիս ադրբեջանցիները պիտի հայկական մաքսակետով անցնեն։ Այդ տարածքում, որով անցնում են ադրբեջանական բեռնատարների ուրվականները, տեղակայված են Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի, Իշխանասար, Մուծք, Բռնակոթ, Ույծ, Նորավան, Վաղատին, Սալվարդ, Թասիկ համայնքները։ Փորձը ցույց է տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջպետական համաձայնագրեր ստորագրելիս ոչ մեկի, առավել եւս այդ պայմանագրերի ազդեցությունն անմիջականորեն կրող մարդկանց կարծիքը չի հարցնում։
Ուստի փորձեցինք ինքներս հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն նշված համայնքների ղեկավարները։

Շաքիի համայնքապետ Վահան Ղազարյանն ասաց, որ վստահ չէ, թե միջանցքը կամ ճանապարհն այդ հատվածով է անցնելու։

«Ես չեմ էլ պատկերացնում, թե այդ միջանցքն ինչպես է լինելու, եւ այդ կարծիքներն էլ հիմք չեմ կարող ընդունել, սահմանային լարվածություն է եղել, դա հո չի՞ նշանակում, որ միջանցքն այդտեղով է լինելու, կամ այդ ճանապարհը»,- ասաց համայնքապետը։ Իսկ եթե այդ հատվածով անցնի, համայնքը եւ ինքն ի՞նչ դիրքորոշում կարտահայտեն։

«Բնակչության դիրքորոշումը չգիտեմ, թե ինչպիսին կլինի, չեմ կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել։ Իմ դիրքորոշումն այն է, որ ես կարծում եմ՝ միջանցք չի լինի։ Եթե միջանցք լինի, մեզ համար շատ դժվար կլինի, ավելի ճիշտ՝ բոլորի համար դժվար կլինի։ Իսկ ճանապարհ հնարավոր է, ի՞նչ իմանաս, չեմ կարող ասել, դա ավելի մեծ կառույցները կորոշեն»,- պատասխանեց Ղազարյանը։ Ավելի մեծ կառույցները որոշում են, իսկ ազդեցությունը կրում են իրենք։ Համայնքապետին հարցրինք՝ ճանապարհին դե՞մ չեն։

«Դե, վաղ թե ուշ՝ այս հարաբերությունները երեւի թե լինեն, ի՞նչ ասեմ, չնայած ես կարծում եմ, որ այդ թշնամությունը վերացնելն անհնար է»,- պատասխանեց համայնքապետը։ Փաստորեն, չի՞ հավատում, որ տրանսպորտային ուղիներն ապաշրջափակվելու են, առեւտուր ենք անելու Ադրբեջանի հետ, եւ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանն է թեւակոխելու տարածաշրջան։

«Կարծում եմ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ուրիշ երեւույթ է, խաղաղությունը կամ հարաբերություններ ստեղծելը լրիվ ուրիշ խնդիր է, դրանք լրիվ ուրիշ հարթություններ են։ Ես էլ Ձեզ հարցնեմ՝ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ հարաբերություններ հնարավո՞ր է, երբ մենք բազմաթիվ զոհեր ունենք, զոհվածի ծնողը ո՞նց կարող է թույլ տալ, որ հարաբերություն լինի։ Կոնկրետ մեր գյուղի զոհվածների ծնողները կարո՞ղ է հանկարծ համաձայնեն կամ շփվեն դրանց հետ։ Դրա համար նորից դարեր են պետք։ Ես այդպես եմ կարծում»,- պատասխանեց Ղազարյանը։

Ույծի համայնքապետ Արտակ Ավետյանը դեմ է ե՛ւ միջանցքին, ե՛ւ ճանապարհին, սակայն նշում է, որ կարեւորը պետության շահն է․ «Միանշանակ, կողմնակից չեմ լինի ո՛չ միջանցքին, ո՛չ ճանապարհին։ Եթե դա մեր պետության շահերից է բխում, ապա ճանապարհն էլի ինչ-որ մի տեղ հասկանալի է, բայց միջանցքը․․․ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե պիտի միջանցք լինի, հսկողությունը մեր կողմից չլինի, ապա միանշանակ ես դեմ կլինեմ»։ Համայնքապետին հարցրինք՝ հավատո՞ւմ է, որ հայերն էլ կարող են Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալ կամ Նախիջեւանով՝ Իրան, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը նման պատրանքներ ունի։

«Մենք այսօր ականատեսն ենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է մեր նկատմամբ վարում, ինչո՞վ ենք համոզված լինելու, որ վաղը կամ մյուս օրը դա չի շարունակվելու, թե հետագայում ինչ խնդիրներ են առաջանալու։ Մենք ականատեսն ենք, որ այստեղ ոչ մի խաղաղություն էլ չկա, ինչի՞ն հավատանք։ Բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք, ինչի՞ մասին է խոսքը, այնպես չէ, որ մենք խաղաղություն չենք ուզում։ Բայց ի՞նչ պայմաններով է այդ խաղաղությունը լինելու։ Մեր կառավարությունը խոստացել էր, որ ոչ թե միջանցք, այլ ճանապարհ եթե բացի, ապա շահավետ կլինի մեր պետության համար։ Բոլորս էլ կողմնակից կլինենք, որ եթե ճանապարհ լինի կամ տնտեսական ինչ-որ շփումներ, բայց այդ միջանցք կոչվածը եթե մեր սուվերեն տարածքում է լինելու, ու վերահսկողությունը մեր կողմից չի լինելու, ապա, բնականաբար, դա ոչ մի լավ բան չի խոստանում»,- պատասխանեց Ույծի համայնքապետը։

Մուծք համայնքի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանն էլ ճանապարհին մի կերպ կհարմարվի, սակայն միջանցքին կտրականապես դեմ է։

«Բնակիչներից էլ եմ մեկ-մեկ լսում, որ եթե ճանապարհ է, լա՛վ, թող անցնի էդ ճանապարհը, հո էդպես թշնամի չե՞նք մնալու, իրար հո չե՞նք ուտելու։ Իսկ միջանցքը բացարձակ սխալ է։ Մի օր էս ամենն ուղղվելու է, հո էսպես չի՞ մնալու։ Դարեր շարունակ Պարսկաստանի հետ պատերազմել ենք, արաբների հետ կռվել ենք, վերջը՝ հազար ու մեկի հետ կռվել ենք, բայց Պարսկաստանն ամենամտերիմ գործընկերն է Հայաստանի համար։ Այս ամենը պետք է ուղղվի, էսպես չպիտի մնա»,- պատասխանեց Նավասարդյանը։ Հարցրինք՝ համայնքը կշահի՞ այդ ճանապարհից։ Նավասարդյանը պատասխանեց, որ եթե շահի էլ, ապա Սիսիան խոշորացված համայնքը կշահի։

Գորայքի համայնքապետ Աշոտ Աղաջանյանի հետ կապվել չհաջողվեց, բայց, ինչպես ասում են, համայնքապետի նախկինը չի լինում։ Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանն ասաց․ «Ես միանշանակ դեմ եմ։ Ճանապարհն ուրիշ բան է, միջանցքը՝ այլ բան։ Ճանապարհի հավանականություն էլի հնարավոր է, բայց միջանցքը բացառվում է։ Մեր բոլոր պայմանները բավարարելուց հետո թող ճանապարհի հարցն էլ իրենք լուծեն, ի՞նչ է եղել։ Հունիսի 20-ին ձայն են տվել ներկա իշխանությանը, ես էլ ի՞նչ կարող եմ ասել»։ Իսկ հարցին, թե հավատո՞ւմ է խաղաղության դարաշրջանի գոյությանը, պատասխանեց․ «Եթե լինեի 4-րդ դասարան, կհավատայի»։

 

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան