Չպատվաստված քաղաքացիները դեկտեմբերի 1-ից շաբաթը մեկ ՊՇՌ թեստ կհանձնեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջը, ըստ որի, պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին:
«Հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվել և հաստատվել։ Դեկտեմբերի 1-ից գործատուին ՊՇՌ թեստի պատասխանի տրամադրման ժամկետը կրճատվում է 14-ից մինչև 7 օր», - ասաց Խաչատրյանը՝ չբացառելով, որ ապագայում նոր սահմանափակումներ կմտցվեն, սակայն, դրանք դեռևս քննարկվում են և վերջնական որոշման մասին հայտնի կդառնա դեկտեմբերին։
Մինչ այս, ՀՀ առողջապահության նախարարի որոշման փոփոխությունը` ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու մասին, քննարկման փուլում էր:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախկին հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



