Anonymous-ի հաքերները կիբեռպատերազմ են հայտարարել Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAnonymous խմբից հաքերները հայտարարել են Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik գործակալությանը:
YouTube կայքում Anonymous-ին պատկանող ալիքում զետեղված տեսաուղերձում հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ եւ հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել ԻՊ-ին»,- ասված է ուղերձում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



