Սահակաշվիլիին տեղափոխել են ռազմական հոսպիտալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախկին նախագահին ուղեկցել են նրա մայրը, բուժող բժիշկը, բանտային հիվանդանոցի բուժաշխատակիցներն ու փաստաբանը: Ռազմական հոսպիտալը ոստիկաններով շրջափակվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին դադարեցրել է հացադուլը, որը հայտարարել էր ձերբակալվելուց հետո:
Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան էր մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:
Վրաստանի իշխանությունները մեղադրում են Սահակաշվիլուն երկրում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



