Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երևանի բողոքի ակցիաների աճի ֆոնին Ռուսաստանի մեծ զիջումը Հայաստանին. Ջոշուա Կուչերա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Eurasianet.org կայքում հրապարակվել է Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, EurasiaNet կայքի The Bug Pit բլոգի հեղինակ և անկախ լրագրող Ջոշուա Կուչերայի՝ «Երևանում բողոքի ակցիաների շարունակման ֆոնին Ռուսաստանը Հայաստանին զիջում է անում զինվորի սպանության գործով» խորագրով հոդվածը:

«Ռուսաստանը համաձայնվել է, որ հայկական դատարանները քննեն ռուս զինվորի գործը, ով մեղադրվում է երկրում գտնվող ռուսական ռազմակայանը լքելուց հետո հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Դա Մոսկվայի կողմից մեծ զիջում է, ինչը տեղի ունեցավ Երևանում խոշորամասշտաբ փողոցային ակցիաների թափ հավաքելու ֆոնին, որի մասնակիցները բողոքում են Ռուսաստանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ի դեմ:

Զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ին լքել էր Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքը, մուտք էր գործել Ավետիսյանների տուն ու կրակ բացել: Դրա հետևանքով անմիջապես զոհվել էին ընտանիքի 6 անդամները, իսկ 7-րդ անդամը` վեցամսյա երեխան, մահացել էր հիվանդանոցում:

Դա վրդովեցրել էր հայերին և հանգեցրել ռուսական ռազմակայանի դեմ աննախադեպ բողոքի ակցիաների: Հայաստանն ու Ռուսաստանը ի սկզբանե համաձայնության չէին եկել, թե ով է դատելու Պերմյակովին: Հայաստանը ցանկանում էր, որ նրան դատի հայկական դատարանը, մինչդեռ Ռուսաստանը ցանկանում էր, որ նրան դատի ռուսական ռազմական դատարանը, թեև Հայաստանի տարածքում:

Հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարական պատվիրակության հետ և քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, որը բողոքի ակցիաներ է առաջացրել Երևանում: Սակայն ըստ ամենայնի քննարկումների թեման եղել է ավելի լայն, և Սարգսյանի գրասենյակը անսպասելի հայտարարություն տարածեց հանդիպումից հետո:

Դրանում նշված էր, որ Սարգսյանն օգտվել է հանդիպման ընձեռած հնարավորությունից և շնորհակալություն է հայտնել ռուսական իրավապահ մարմիններին և մասնավորապես դատախազությանը` հայկական դատախազության հետ արդյունավետ համագործակցության համար` կապված հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննման հետ:

Բացի այդ, հայտարարությունում ասվում էր, որ Հայաստանի քննչական կոմիտեին ու համապատասխան մարմիններին քրեական գործի փոխանցման մասին որոշումն արտացոլում է հայ-ռուսական գործընկերության ու եղբայրության ոգին և համապատասխանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

Ի հավելումն այդ ամենի, Ռուսաստանը նաև համաձայնվել է Հայաստանին հատկացնել 200 միլիոն դոլարի վարկ` զենք գնելու համար:

Ռուս տարբեր պաշտոնյաներ մռայլ զգուշացնում են, որ Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները կրում են հակառուսական բնույթ, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Մայդան» են, ինչպես որ Ուկրաինայի պարագայում է, և Սարգսյանին խորհուրդ էին տալիս ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերել ցուցարարների նկատմամբ:

Սակայն այս քայլը վկայում է, որ Մոսկվան նաև հասկանում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի հանդարտեցնի հայ հասարակությանը, որը վիրավորված էր ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման փաստից, այլև` Պերմյակովի գործից և իր թշնամի Ադրբեջանին զենք վաճառելուց:

Արդյոք այդ զիջումը բավարար կլինի՞ Երևանի փողոցներում հակառուսական տրամադրությունները նվազեցնելու համար: Կտեսնենք»:

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա Սողոմոնյան