Մոտ 10 հազար զինվորականներ կարող են հեռացվել զինված ուժերից․ The Washington Post
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգներում Ծովային հետեւակի կորպուսի մոտ 10 հազար զինվորականներ հնարավոր է հեռացվեն զինված ուժերից, քանի որ դեռեւս չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Պատվաստման համար սահմանված ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերի 28-ին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post հեղինակավոր պարբերականը։ Ըստ հրապարակման, ներկայումս պատվաստված է ծովային հետեւակայինների 94 տոկոսը, սակայն դա ամերիկյան զինուժի մյուս զորատեսակների համեմատությամբ ամենացածր ցուցանիշներից է։ Ցամաքային զորքերում, համաձայն հրապարակման, պատվաստման համար վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 15-ը։ 95 տոկոսն անձնակազմի առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է։ Ծովային հետեւակում նման վիճակը անհանգստացնող կարելի է համարել, քանի որ այս զորատեսկը մշտապես աչքի է ընկել բացառիկ կարգապահությամբ։