Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվել է անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է անասնակեր:
«Պարզվել է, որ այրվում է 4-րդ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, պահեստավորած անասնակեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16:18-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



