Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորներ ունենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհից բացի՝ նաև վիրավորներ ունի։
«Ստույգ թիվ չեմ կարող ասել՝ քանի հոգի են, բայց կան։ Ադրբեջանցիները թիրախավորված կրակել են Նորաբակի ուղղությամբ։ Հրաձգությունը երկար չի տևել», - ասաց Ավետյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական զինտեխնիկան էականորեն չի տեղաշարժվել, բայց կուտակված է ՀՀ սահմանին։
«Այսօր Գեղամասարից կրակոցները չենք տեսել, միայն լսել ենք, բայց գիշերները լինում է, որ կրակում են Կութի, Սոթքի հատվածներում, մենք տեսնում ենք, երեխաները տեսնում են, նրանց հոգեբանության վրա է ազդում։ Զարմանում ենք, եթե մի օր կրակոց չի լինում, շարունակական են․․․», - ասաց Ավետյանը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



