Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ճգնաժամին զուգահեռ քաղաքացու բեռն ավելացնելու գործողություններ են իրականացվում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ շաբաթ ընդունվեց հիպոտեկին ուղղվող եկամտային հարկի ծրագրի սահմանափակմանը վերաբերող նախագիծը: Առաջարկվել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը: Օրինագծի հեղինակների հիմնավորմամբ, կառուցապատողները ծրագրեր են սկսել գրեթե միայն Երևանում, հնարավորության դեպքում՝ կենտրոնում, ինչի հետևանքով մարզերն ամբողջությամբ անտեսվել են։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը հիմնավորումը տեսականորեն դրական ու իրատեսական մոտեցում է համարում, որովհետև այդպիսով տարածքային համաչափ զարգացման խնդիր է լուծվում: Նա հիշեցրեց, որ եկամտահարկի վերադարձելությունն ի սկզբանե եղել է ժամանակավոր, որի հիմքում պետության խթանող քաղաքականությունն է եղել: Սա՝ տեսականորեն: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, կա նաև իրականություն, որտեղ այլ իրավիճակ է:

«Մենք հիմա չենք կարող խնդրին վերաբերվել տեսականորեն, ընդունել ի գիտություն ու առաջ շարժվել այն պարզ պատճառով, որ զուգահեռ ունենք իրականություն: Այդ իրականությունն այնքան սուղ, այնքան բարդ է բոլոր ուղղություններով, որ դրանից ուղղակի կտրվելը ու տեսականորեն իրականացնելն այն, ինչ մշակված է եղել ոչ ճգնաժամային, նաև անվտանգային կայուն իրավիճակներում, սխալական մոտեցում է: Ճիշտ չէ փորձել ձևացնել, թե ոչինչ չի կատարվում: Այս ամենից ելնելով՝ առաջարկում եմ խնդրին ու եկամտահարկի վերադարձելության ծրագիրը հետզհետե հանելուն մոտենալ երկու հիմնական ուղղությամբ: Առաջին հերթին հաշվի առնենք բարոյական կողմը: Մենք այդ նախագծի ընդունումից ժամեր առաջ ՀՀ սուվերեն տարածքում ականատես եղանք մարտական գործողությունների: Այսինքն, անվտանգային խնդիրներն ծայրահեղ սուր են ու որևէ կերպ չլուծված, և բոլոր առումներով զարմանալի է այդ գործողություններից ժամեր անց նման նախագիծ քննարկելն ու ընդունելը: Մեծ հաշվով՝ առաջնահերթությունների խնդիր կա: Մենք ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների առումով մշակված առաջնահերթություններ ունե՞նք: Եթե այդ ցանկը կա, ապա եկամտահարկի վերադարձելությունը մոտավորապես ո՞ր տեղերում կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ամիրխանյանը:

Անդրադառնալով օրինագծի բովանդակային կողմին՝ նա հավելեց. «Իրականությունից կտրված չլինելով՝ մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել այն: Ճիշտ է, տեսականորեն ենթադրվում է, որ համաչափ զարգացման հարց կարող է լուծել, բայց կարճաժամկետում կրկին անհավասարակշիռ իրավիճակ կարող է ստեղծել: Երբ մենք Երևանում, ըստ գոտիականության, հետզհետե հանում ենք այդ ծրագիրը, ենթադրվում է, որ մինչև ուժի մեջ մտնելը, օրինակ՝ նույն առաջին գոտում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը շատ բարձր է լինելու: Իսկ դասական մոտեցմամբ պահանջարկի աճը, անշուշտ, նաև գների ավելացման է հանգեցնում: Այսինքն, մարդիկ փորձելու են արագ, մինչև վերոնշյալ օրենքի ուժի մեջ մտնելը եկամտահարկի վերադարձելության ներքո ձեռք բերել գույքը: Արդյունքում կարճաժամկետ հատվածում դեպի վերոնշյալ գոտիներ կենտրոնացում է լինելու: Այս պարագայում անշարժ գույքի շուկայում կարճ ժամանակահատվածում մենք հավասարակշռության խախտում ենք ունենալու, որն իր հերթին բազմաթիվ խնդիրների է հանգեցնելու: Երբ այս ամենը զուգահեռում ենք անշարժ գույքի շուկայում առաջացած որոշակի բարդություններին ու խնդիրներին, ստացվում է, որ փաստացի հարվածում ենք շուկային: Բացի այդ, սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ հարցադրում է առաջանում, թե որքանով է բարոյական ճգնաժամային իրավիճակում նման փոփոխությունը, որը, ըստ էության, լրացուցիչ սոցիալ-տնտեսական խնդիր է ստեղծելու բնակարանի պահանջ ունեցող քաղաքացու համար»:

Նա շեշտեց, որ դեռ նախորդ տարվանից միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ նման ճգնաժամային իրավիճակներում պետությունը սեփական հանրությանն օժանդակող քաղաքականություն է իրականացնում. «Այս նախագծից զատ, առհասարակ մեզ մոտ դեռ 2020 թվականից, կարծես, հակառակ գործընթացներն են տեղի ունենում: Այսինքն, ճգնաժամին զուգահեռ իրականացվում են գործողություններ, որոնք ավելացնում են քաղաքացու բեռը»:

Փորձագետը նշեց, որ այս ամենը չենք կարող չզուգահեռել մեկ այլ օրենքի փոփոխության հետ, ինչի արդյունքում գույքահարկը բարձրացավ. «Այդ նախաձեռնության ժամանակ անցած տարի ևս հարցադրում արեցինք, թե որքանո՞վ է ճիշտ ճգնաժամային իրավիճակներում բարձրացնել մարդկանց պարտադիր վճարները: Այդ ժամանակ կար հիմնավորում, որ սա ուժի մեջ է մտնելու 2021-ից՝ ոչ ճգնաժամային իրավիճակում: Մինչդեռ 2021-ի տարեվերջին որևէ կերպ ճգնաժամի թուլացում չենք զգում: Ճգնաժամի նահանջ ու սոցիալ-տնտեսական խնդիրների ավելի մեղմ իրավիճակ ևս չկա:

Փաստացի, նշված օրենքը ևս սկսեց գործել ճգնաժամային իրավիճակում: Իրականում այս երկու օրենքները փոխկապակցված են: Նախ՝ ինչ վերաբերում է գույքահարկին. ենթադրենք, անձը, որն ունի ցածր եկամուտներ, բայց տարիներ առաջ Կենտրոնում բարձր շուկայական արժեքով գույք է ձեռք բերել կամ ժառանգություն է ստացել, գույքահարկի բարձրացման հետևանքով չի բացառվում, որ անձն ավելացած նոր բեռի պատճառով պարզապես հրաժարվի իր գույքից: Եկամտահարկի վերադարձելիության դուրսհանումն էլ նույն կենտրոնական թաղամասերում իր հերթին հանգեցնելու է այդ հատվածներում հիպոտեկով գույք ձեռք բերելու պահանջարկի նվազմանը: Արդյունքում ստացվելու է, որ մենք կանգնելու ենք հարստության վերաբաշխման ինչ-որ գործընթացի առաջ: Զուգահեռ, սակայն, առնվազն տեսանելի հատվածում առկա չեն ռիսկերի գնահատման մշակված մեխանիզմները, որոնք թույլ կտան ենթադրել, որ այդ նույն վերաբաշխման գործընթացը չի լինի սոցիալական անարդար պայմաններում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը