Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թյուրքական աշխարհն ու Ռուսաստանը. Փաշինյանի վերընտրումը գրգռել է Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական ախորժակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Lուսանկարը, որում Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատկերված են թյուրքական աշխարհի քարտեզի ֆոնին, օրերս մեծ տարածում էր գտել համացանցում:

Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության սյունակագիր Ալեքսանդր Սավելևը՝ նկատելով, որ լուսանկարը մեծ վրդովմունք էր առաջացրել հատկապես ռուսական լրատվամիջոցների շրջանքում, քանի որ թյուրքական աշխարհի քարտեզում պատկերված զգալի մասը ռուսական տարածքներ էին՝ Հյուսիսային Կովկասից մինչև Սիբիր: Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային պետությունները, Մոնղոլիայի և Չինաստանի մի մասը նույնպես ընդգրկված էին քարտեզում:

«Պանթյուրքիզմի և պանիսլամիզմի համադրությունն Անկարայի քաղաքականության մեջ անխուսափելիորեն պետք է հանգեցներ էքսպանսիոնիստական ձգտումների, հատկապես՝ համաշխարհային կարգի կործանման և առաջնորդության համար մրցապայքարի սրման ֆոնին»,- գրում է հեղինակը:

Վերջինիս կարծիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հաղթանակը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում ավելացրել է պանթյուրքիզմի կողմնակիցների քանակը: «Փաշինյանի վերընտրումը, որի ղեկավարությամբ հայությունը կործանարար պարտություն կրեց, ապացուցել է Հայաստանի քաղաքական խոր ճգնաժամը և գրգռել Ադրբեջանի և նրա մեջքի հետևում կանգնած Թուրքիայի աշխարհաքաղաքական ախորժակը: Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում արդեն խոսում են, որ «մեկ ազգ՝ երկու պետություն» հայտնի թեզին փոխարինելու է գալու «մեկ ազգ՝ մեկ պետություն» գաղափարը»,- ընդգծում է հոդվածագիրը:

Նա հավելում է, որ նոյեմբերի 12-ին Էրդողանը հայտարարել է, որ թյուրքական խորհրդին կփոխարինի թյուրքական պետությունների կազմակերպությունը: Ըստ էության քաղաքական դաշինքի ստեղծումը, որը ռազմաքաղաքական դառնալու հնարավորություններ ունի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային կայունության համար:

Անկարա-Բաքու-Իսլամաբադ առանցքն արդեն պաշտոնապես հայտարարվում է տարածաշրջանային քաղաքականության հիմքերից մեկը: Պակիստանը, որը միջուկային զենքի է տիրապետում, լուրջ փաստարկ է տարածաշրջանի պետությունների համար՝ միանալու նորաստեղծ դաշինքին:  

«Ռուսաստանը շատ անգամներ է պատերազմել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան երբեք չի եղել նրա դաշնակիցը: Միամիտ  ինքնագոհությունն արագ և կտրուկ փոփոխվող աշխարհում մեր երկրին օգուտ չէ: Պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունները, որ Ալթայը և ոչ թե Ստամբուլն է թյուրքական աշխարհի հայրենիքը, կարող են հանգեցնել միայն այսպես կոչված՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի ընդլայնմանը, պետությունների անկախության կորստին, որոնք այն ստացել են Մոսկվայի ձեռքից և հուզումներով հենց Ռուսաստանի ներսում»,- եզրափակում է հոդվածագիրը:  

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու