Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Չոն Դու Հվանը մահացել է տեղական ժամանակով 8:40-ին (Երեւանի ժամանակով 3:40-ին) Սեուլում գտնվող իր տանը:
Նախկին նախագահը, նշել է գործակալությունը, տառապում էր քրոնիկ հիվանդություններով:
Չոն Դու Հվանն իշխանության գլուխ է անցել 1979 թվականին զինվորական հեղաշրջման հետեւանքով եւ երկիրը կառավարել է մինչեւ 1988 թվականը:
Հետագայում նա դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այնուհետեւ դատավճիռը փոխարինել են ցմահ բանտարկությամբ:
Որոշ ժամանակ անց այդ պահին երկրի նախագահ Կիմ Դե Չժունը ներում է շնորհել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



