Ադրբեջանում ջրի հետ կապված լարված իրավիճակ է. Բաքուն նախատեսում է օգտագործել Արցախի օկուպացված տարածքների ջրային ռեսուրսները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին շաբաթներին Ադրբեջանում նկատված տեղումները նպաստել են ջրային ռեսուրսների ավելացմանը, սակայն, այնուամենայնիվ, երկրում պահպանվում է ջրի հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով` նախատեսվում է ջրային ռեսուրսների հետ կապված մի շարք միջոցառումներ իրականացնել։
«Օրակարգում է նաև օկուպացիայից ազատագրված տարածքների (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ - խմբ) ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը կնպաստի նաև ջրի հետ կապված խնդիրների լուծմանը»,- ասաց ֆինանսների նախարարը։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



