Թուրքիայում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում և Անկարայում բողոքի ցույցեր են սկսվել՝ կառավարության հրաժարականի պահանջով, հայտնում է Sputnik Թուրքիան այսօր՝ նոյեմբերի 23-ին։
Բողոքի ակցիաների պատճառ է դարձել ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի արժեզրկումը (նոյեմբերի 23-ի երեկոյան 1 դոլարի դիմաց 13,4 լիրա)։ Հաղորդվում է, որ Անկարայի Չանքայա թաղամասում ցուցարարները դուրս են եկել՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը պետք է հրաժարական տա» կարգախոսով։ Ստամբուլում Թուրքիայի Լեյբորիստական կուսակցության անդամները Կենտրոնական բանկի առջեւ հանդես են եկել մամուլի հայտարարությամբ։ Բողոքի ցույցերին մասնակցել են նաեւ Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները։ Ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



