Լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին Apple-ը դադարեցնում է ապրանքների վաճառքը Թուրքիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ: Այս մասին հայտնում է The Apple Post-ը:
Նշվում է, թեև Apple-ի առցանց խանութը շարունակում է Թուրքիայում հասանելի լինել, սակայն ընկերությունը թույլ չի տալիս գրանցել որևէ նոր պատվեր կամ ապրանք ավելացնել գնորդի զամբյուղի մեջ:
Հիշեցնենք, որ թուրքական լիրան երեքշաբթի փոխարեքի անկման հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց հասնելով 13.5 լիրայի: Տարեսկզբից թուրքական դրամական միավորն արժեզրկվել է 70 տոկոսով: Հունվարին լիրայի փոխարժեքը հավասար էր 7.3 լիրայի: Արժույթի արժեզրկման պատճառով երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



