Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ ձյան տեսքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



