Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀինգշաբթի առավոտյան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունից հետո փողոցում կրակոցներ են հնչել:
Կատարվածի հետևանքով դպրոցի և հիվանդանոցի շենքեր են փլուզվել, մի շարք մեքենաներ են վնասվել: Վնասված հիվանդանոցի աշխատակից Մոհամեդ Հուսեյնը պատմել է, որ իրեն շենքի փլատակների տակից են դուրս բերել:
Ներկա պահին իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Տուժածների և զոհերի հստակ թիվ դեռևս չի նշվում, սակայն ենթադրվում է, որ ավերված շենքերի փլատակների տակ մարդիկ են մնացել: Նշվում է, որ հարձակման թիրախը Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության շարասյունն է եղել:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



