Ալեն Սիմոնյանին այսուհետ կսպասարկի 90 մլն դրամ արժողությամբ BMW մակնիշի մեքենա. Կառավարության որոշումը
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց Ազգային ժողովի առաջարկին, համաձայն որի` Ալեն Սիմոնյանի համար ձեռք կբերվի մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի, մեկ անձից գնման ընթացակարգով:
Գնման համար կհատկացվի 90 մլն դրամ։
Նախագծում նշված է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011 թ․ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



