Ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱդրբեջանական «SOCAR Petroleum»-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է տեղադրել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը։
«SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, մասնավորապես, ասել է, որ բենզալցակայանը շահագործման է հանձնվել «Կուբաթլիի շրջանում՝ Գորիս-Ղաֆան» (ադրբեջանական եզրույթ-խմբ․) ճանապարհին։
Ըստ վերջինիս հայտնած տեղեկության՝ «SOCAR»-ն այդպիսի 3 բենզալցակայան տեղադրել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ շրջաններում։
Գորիս-Կապան ավտոճանապարհին շահագործման հանձնված ադրբեջանական բենզալցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու։
Իբրահիմովը նշել է, թե իրենք պայմաններ են ստեղծել՝ բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցներին վառելիքով ապահովելու համար։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



