30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն մեկ ժամից ավելի է, ինչ մոտ 30 տարեկան մի տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները «Հաղթանակ» կամրջի վրա են: Այնտեղ են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները: Վերջիններս փրկարարների ու փրկարար-հոգեբանների հետ այս պահին բանակցում են, որ տղամարդը չդիմի ցած չնետվի:
Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



