Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը որդի է ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրիայի ժողովրդական կուսակցության (ANP) ղեկավար Սեբաստիան Կուրցը, ով նախկինում զբաղեցրել է կանցլերի պաշտոնը, առաջին անգամ հայր է դարձել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։
Շաբաթ առավոտյան նա եւ Սյուզաննա Թիրը որդի են ունեցել։ «Այսօր վաղ առավոտյան ես ու Սյուզաննան որդի ունեցանք։ Մենք աներեւակայելի երջանիկ եւ երախտապարտ ենք», - գրել է Կուրցը Twitter-ում։
Նրա խոսքով՝ երեխայի եւ մոր ինքնազգացողությունը լավ է: Նախկին կանցլերը շնորհակալություն է հայտնել ծննդատան աշխատակիցներին աշխատանքի համար։
Կուրցն այս մասին հուլիսի կեսերին էր հայտարարել:
Նա ու Սյուզաննան երկար տարիներ է՝ միասին են, սակայն դեռ չեն գրանցել իրենց հարաբերությունները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



