Պերուում հայտնաբերվել է առնվազն 800 տարեկան մումիա
ՄՇԱԿՈՒՅԹՓորձագետների խումբը հայտնաբերել է առնվազն 800 տարեկան մումիա Պերուի կենտրոնական ափում, հաղորդում է Reuters-ը:
Մումիայի մնացորդները պատկանել են մարդուն այն մշակույթից, որը զարգացել է հարավամերիկյան երկրի ափամերձ շրջանների եւ լեռների միջեւ: Հնագետ Փիթեր Վան Դելան Լունի խոսքով՝ մումիան, որի սեռը հայտնի չէ, հայտնաբերվել է Լիմայի շրջանում:
«Մումիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ամբողջ մարմինը կապված էր պարաններով, իսկ դեմքը՝ ծածկված ձեռքերով, ինչը կլիներ տեղի հուղարկավորման ծիսակարգի մաս»,-ասել է Վան Դալեն Լունան Սան Մարկոսի պետական համալսարանից:
Մումիան հայտնաբերվել է Լիմա քաղաքի արվարձանում ստորգետնյա շինության ներսում: Հնագետի խոսքով՝ եղել են նվիրատվություններ, այդ թվում՝ խեցեղեն, բանջարեղենի մնացորդներ եւ աշխատանքի քարե գործիքներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



