Հզոր փոթորկի հետևանքով Ստամբուլում կան զոհեր և վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀզոր փոթորիկը պատուհասել է Ստամբուլն ու Թուրքիայի այլ հատվածները, ինչի հետևանքով կա առնվազն 4 զոհ, 19 վիրավոր:
Ինչպես հայտնում է hurriyetdailynews.com-ը, Ստամբուլի Էսենյուրթ շրջանում փոթորկի պատճառով զոհվել է մեկ կին: 129 կմ/ժ արագությամբ քամին պոկել է կտուրի մի մասը, որն ընկնել է կնոջ ու նրա երեխայի վրա:
Ընդհանուր առմամբ, փոթորիկը խառնաշփոթ է ստեղծել 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում՝ արմատախիլ անելով ծառեր, շրջելով մեքենաներ: 19 մարդ վնասվածքներ է ստացել:
Բոսֆորի նեղուցումը ևս միառժամանակ փակվել է ջրային ծառայությունների իրականացման համար:
Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Ստամբուլում, ուղղորդվել են Թուրքիայի այլընտրանքային օդանավակայաններ։ Վատ եղանակը վնասել է նաև Ստամբուլում և շրջակայքում գտնվող շենքերն ու ենթակառուցվածքները։