92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնգլիական Բոլթոն քաղաքում մեքենան մխրճվել է 92-ամյա թոշակառուի տուն և ծանր վիրավորել նրան։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Կիրակի՝ նոյեմբերի 28-ի առավոտյան կինը, ում անունը չի հաղորդվում, տանը նստած է եղել։ Ինչ-որ պահի նրան անսպասելի վրաերթի է ենթարկել BMW մակնիշի ավտոմեքենան, որը բախվել է տան պատին։
Թոշակառուն ստացել է ոտքի ծանր վնասվածքներ և շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Մեքենայի վարորդը՝ 39-ամյա բրիտանացին, գլխի վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տղամարդը ձերբակալվել է հարձակման և վտանգավոր վարելու հետևանքով ծանր վնասվածք պատճառելու կասկածանքով։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



