Ամերիկյան դպրոցում հրաձգության հետևանքով երեք աշակերտ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն երեք աշակերտ է զոհվել ամերիկյան Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները, ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, մենք հաստատում ենք, որ երեք մարդ է զոհվել։ Նրանք բոլորը, ենթադրաբար, աշակերտներ են եղել»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ կրակոցներից վիրավորվել է ևս վեց մարդ, այդ թվում՝ մեկ ուսուցիչ։ Կրակոցները բացել է 15-ամյա մի աշակերտ, որին բերման են ենթարկել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածը կիսաավտոմատ ատրճանակից արձակել է 15-ից 20 կրակոց։ Բերման ենթարկելիս իրավապահներն առգրավել են զենքը։ Միջադեպը հետաքննվում է, տեղում աշխատում է մոտ 100 իրավապահ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



