Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի հետ։

Պարոն Հակոբյան, առաջին տպավորությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը ոչ մի ռիսկեր չի պարունակում և կանխատեսումները դրանում պարունակվող հնարավոր խնդրահարույց ձևակերպումների վերաբերյալ չիրականացան: Ձեր կարծիքով արդյո՞ք իսկապես այս փուլում առկա ռիսկերը չեզոքացված են:

Իսկապես կար մտավախություն, որ Սոչիում կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին մեկնարկ տվող փաստաթուղթ, որը պարունակելու էր միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչող դրույթ: Այդ մտահոգություններն օդից չէին վերցված, այլ հիմնվում էին դեռ մայիսին հանրայնացված փաստաթղթի վրա, որն իշխանությունն ընդունեց, որ իսկապես այդ պահին բանակցվում էր: Սակայն Սոչիում այդ փաստաթուղթը չստորագրվեց, փոխարենը ՌԴ նախագահն իր ելույթում հայտարարեց, որ մինչև տարվա վերջ կձևավորվի դեմարկացիոն մեխանիզմ: Եկեք հասկանանք ի՞նչ է սա նշանակում:

Սա նշանակում է, որ Փաշինյանը խուսափեց անձամբ այդ փաստաթուղթը ստորագրելուց: Բայց եթե հիմք ընդունենք ՌԴ նախագահի ելույթի այդ հատվածը, ստացվում է, որ այն միևնույն է պետք է ստորագրվի, եթե ոչ անձամբ իր, ապա իր ներկայացուցչի կողմից, որպեսզի լինի իրավական հիմք, որից սկիզբ կառնի գործընթացը: Այլ հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը: Սա հերթական անգամ պատասխանատվությունից գոնե մասամբ խուսափելու փո՞րձ էր, թե՞ այլ նպատակներով ժամանակ շահելու փորձ:

Եվ երկրորդ հարցը՝ ինչի՞ դիմաց Ադրբեջանն ու ՌԴ-ն ընդառաջեցին Փաշինյանին և տվեցին այդ հնարավորությունը: Հենց այս հարցերի պատասխանների մեջ էլ «թաղված է շան գլուխը» և հենց դրանցից են բխում այն մարտահրավերները, որոնց առաջ կարող է կանգնել մեր երկիրը Փաշինյանի նեղ անձնական շահերից բխող խաղերի պատճառով:

Նույնը կարող ենք ասել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի հետ կապված: Փաշինյանը Սոչիում հայտարարեց, որ պարզել է, թե Ադրբեջանի հետ հակասություններն այնքան էլ լուրջ ու խորքային չեն, ինչպես թվում էր մինչ այդ: ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ այս շաբաթ պետք է տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի հանձնաժողովի նիստը, ու հրապարակվեն ձեռք բերված համաձայնությունները: Կրկին հարց է առաջանում, եթե կան արդեն ձեռք բերված համաձայնություններ, ինչու՞ Սոչիում ամենաբարձր մակարդակով չհանրայնացվեցին դրանք, ինչու՞ կրկին հարցը պատվիրակվեց: Եվ ինչու՞առնվազն խորհրդարանական ընդդիմությունը և ընդհանրապես հանրությունը տեղյակ չեն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Առավել ևս, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է կիրառել «միջանցք» եզրույթը: Փաստացի,հերթական անգամ բախվելու ենք ժողովրդի մեջքի հետևում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետևանքներին:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում եռակողմ հայտարարությանը:

Ակնհայտ է, որ ջանքեր են գործադրվել առավելապես ընդհանրական ձևակերպումներով, կողմերի համար ոչ խնդրահարույց տեքստ ստորագրել: Բայց, միևնույն է, մի շարք խնդիրներ կան այդ տեքստում:

Առաջին և կարևորագույն խնդիրն այն է, որ տեքստում գերիների և պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտված չէ: Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ հումանիտար հարցերում ևս առաջընթաց կա, սակայն հստակ չէ, թե ինչ առաջընթաց և ինչու այն ամրագրված չէ փաստաթղթում:

Երկրորդ, փաստաթղթում ընդհանրապես բացակայում է Արցախը, որպես այս գործընթացների սուբյեկտ: Նույնիսկ երբ խոսվում է ՌԴ ջանքերի մասին՝ աջակցելու կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը, մթնոլորտի ձևավորմանը, այնպիսի ձևակերպում է ընտրված, որ Արցախը չհիշատակվի:

Եվ ընդհանուր առմամբ, մեծագույն խնդիրն այն է, որ երկրների ղեկավարների բանավոր խոսքն ու համաձայնեցված փաստաթուղթը միամյանցից տարբերվում են: ՌԴ նախագահը հայտարարում է հստակ պայմանավորվածությունների, ժամկետների մասին, իսկ փաստաթղթում դրանք որևէ կերպ ամրագրված չեն, որպես ստանձնած պարտավորություն: Սա, ինչպես նաև թղթում չամրագրված, բայց ստանձնած պարտավորություններից խուսափելու հետագա փորձերը կարող են նոր էսկալացիայի պատճառ դառնալ:

Ամենից զատ կա մեկ կարևոր խնդիր՝ ընկալելի և ընդունելի չէ, որ Հայաստանի ղեկավարն Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերում, նոր փաստաթղթեր ստորագրում, քանի դեռ լիարժեք կյանքի կոչված չեն արդեն առկա պայմանավորվածությունները, հատկապես՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթը վերաբերող բոլոր գերիների և պահվող անձանց վերադարձին:

Պարոն Հակոբյան, նոյեմբերի 26-ի հանդիպումից հետո ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից: Եվ ինչո՞վ է պայմանավորված Եվրամիության նման ակտիվացումը:

Ի սկզբանե ակնկալիքները բրյուսելյան հանդիպումից մեծ չեն: Ակնհայտ է, որ սա Արևմուտքի հերթական փորձն է հնարավորինս վերականգնել բալանսները, մեծացնել սեփական ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում: Ակնհայտ է նաև, որ Եվրամիությունը ձգտելու է ինչ-որ արդյունքներ արձանագրել՝ ցույց տալու համար, որ իր ջանքերն էլ արդյունք են տալիս: Ամենավառ ապացույցը հեռախոսազրույցների արդյունքում համաձայնեցված ուղիղ կապն է պաշտպանության նախարարների միջև, որը իբրև թե շատ պատահական ստացվեց, բայց շատ հետաքրքիր պատահականությամբ հենց այդ պայմանավորվածությունից մի քանի օր առաջ Փաշինյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակեց իր ամենամոտ և վստահելի թիմակիցներից մեկին:

Կարծում եմ, Եվրամիությունը հիմնական շեշտը դնելու է հումանիտար խնդիրների լուծման վրա, օրինակ՝ փորձելու է սիմվոլիկ մի քանի գերիների վերադարձի շուրջ համաձայնության հասնել: Հիշենք, թե ինչ մեծ PR արշավ իրականացվեց Վրաստանի միջնորդությամբ ու Արևմուտքի աջակցությամբ 15 գերիների վերադարձի շուրջ: Նման մի բան էլ կարելի է այս անգամ սպասել:

Սա իհարկե նույնպես կարևոր և ողջունելի է, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը, Արցախը, մեր անվտանգային խնդիրներն աշխարհաքաղաքական մրցապայքարի ու արտաքին խաղացողների շահերի բախումների հարթակ դառնան: Ցավոք, Փաշինյանն արդեն երեք տարի է հենց դա է փորձում անել և նույնիսկ այսօր՝ 44-օրյա պատերազմից հետո, այսքան ռազմաքաղաքական խնդիրներ ունենալով նաև փորձում է արտաքին դերակատարների հետ առևտուր անել, նրանց հակադրել և փորձել այդպես ժամանակ շահել՝ մի քանի օր ավել իր աթոռին մնալու համար:

Տպավորություն է ստեղծվում, որ առկա գործընթացներն օրակարգից դուրս են մղում Արցախն ու Արցախյան հիմնախնդիրը: Ի՞նչ ձևաչափով և ե՞րբ, ըստ Ձեզ, հնարավորություն կլինի քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն ու Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը:

Ցավոք սրտի, թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո ականատես ենք լինում Արցախի Հանրապետության սուբյեկտայնության աննախադեպ անկման: Եվ դա Փաշինյանի ու իր խմբակի վարած քաղաքականության հետևանքն է: Մի շարք թե՛ չմտածված, թե՛ մտածված հայտարարությունները դեռ նախքան պատերազմը հետևողականորեն հարվածում էին Արցախի սուբյեկտայնությանը՝ սկսած պնդումներից, որ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները բանակցային գործընթացում լրիվ նույնական են, մինչ այն, թե իբր Արցախի իշխանությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի էությանը և այդպես շարունակ:

Պատերազմից հետո էլ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն ու իր խմբակը նույնիսկ չեն այցելում Արցախ՝ ամենայն հավանականությամբ, տրվելով Ադրբեջանի շանտաժին: Սահմանափակվում են Արցախի ինքնորոշման մասին ֆորմալ հայտարարություններով, բայց դրան զուգահեռ համաձայնում են տարբեր ձևաչափերով անհասկանալի օրակարգերով Ադրբեջանի հետ հանդիպումների և քննարկումների, ուղիղ կապերի և այլն:

Դժվար չէ հասկանալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից դուրս այսօր բավական բարդ է Արցախի վերջնական կարգավիճակի հարցի քննարկմանհույս ունենալ: Սակայն Փաշինյանը շարունակում է սպասարկել Անկարայի և Բաքվի շահերը, անվերջ ձգտում է իբրև թե կառուցողական երևալ, «խաղաղության դարաշարջանից» է խոսում ու դրական ազդակներ ուղարկում Թուրքիա ու Ադրբեջան: Եվ դա այն դեպքում, որ այս երկրները չեն հրաժարվում ռազմատենչ հռետորաբանությունից և ուժով լուծումներ պարտադրելու իրենց ձեռագրից:

Արցախի կարգավիճակի, անվտանգության և դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն և լինելու են բանակցային օրակարգում: Քանի դեռ այս հարցերը լուծված չեն, տարածաշրջանում հարատև խաղաղություն չի լինելու և դա հասկանում են բոլորը: Բայց այդ հարցն առաջ մղողն այս իշխանությունը լինել չի կարող:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)