Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հյուծվող տնտեսություն և աճող աղքատություն ունենք. հետևանքներն արդեն իսկ ծանր են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում 2020թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ ոչ աղքատ բնակչության թիվը ևս պակասել է՝ 2009-ից ի վեր ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց 2020-ին: Անդրադառնալով հրապարակված ցուցանիշներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ցավոք, նախկինում ունեցած կանխատեսումները հիմնավորվեցին նաև պաշտոնական վիճակագրությամբ:

«Իհարկե, այս դեպքում ևս վիճակագրական տվյալներն այդքան էլ հավատ չեն ներշնչում, քանի որ 2020-ին աղքատության վրա ավելի մեծ ճնշում գործադրող ու ավելի մեծ աղքատություն ծնող գործոններ կային: Նշված հանգամանքը հիմնավորվում է նաև Համաշխարհային բանկի՝ դեռ ամիսներ առաջ արված կանխատեսումներով: ՀԲ-ն իր ընթացիկ գնահատականներում Հայաստանի համար աղքատության մոտ 7 տոկոս աճ էր կանխատեսել: Ինչ վերաբերում է աղքատության մակարդակի աճի գործոններին, ապա նախ պետք է ընդգծել 2020-ին 2019-ի համեմատ արձանագրված 7,4 տոկոս տնտեսական անկման մասին: Այդ անկումը բերել է նաև ազգային եկամտի, այդ թվում՝ նաև իրական եկամուտների նվազմանը: Այս համատեքստում հաշվի առնենք նաև գնաճի գործոնը:

Տնտեսությունը կրճատվել է, գներն ավելացել են: Ավելի հստակ՝ մարդկանց անվանական եկամուտները նվազել են, իսկ գնաճն ավելի մեծ ազդեցություն է ունեցել եկամուտների նվազման վրա: Հաջորդ գործոնը Covid-ն է՝ իր հետևանքներով: Այս տեսանկյունից անգամ մինչև պատերազմն էր ակնհայտ տնտեսական անկումն ու տնտեսության հյուծումը: Ամեն դեպքում, այս ամենին գումարենք նաև 44-օրյա պատերազմն ու դրա նաև սոցիալական հետևանքները: Արցախի Հանրապետությունից մեր հայրենակիցների ներհոսք եղավ, իսկ նրանք առանց որևէ նյութական հնարավորությունների էին եկել: Այս առումով սոցիալական լարվածությունը ևս խորացավ»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է 2021 թվականին ու աղքատության էլ ավելի խորացման վտանգին՝ նա շեշտեց. «2021-ին տնտեսությունը դեռևս չի վերականգնվել: 2020-ի համեմատ մոտ 4 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք: Ըստ էության, տնտեսական վիճակի վերականգնման ցածր տեմպերը շարունակվում են, որոնք ազդելու են նաև 2021-ի աղքատության ցուցանիշի վրա: Իսկ հաջորդ գործոնը՝ գնաճը, ոչ միայն պահպանվել, այլև ահագնացել է: Եթե նախորդ տարի սպառողական գների ինդեքսը մոտ 4,5 տոկոսով փակվեց, ապա այս տարի արդեն անցել ենք 7 տոկոսը: Այս տարի առնվազն 7,5 տոկոս միջին գնաճ կունենանք: Բացի այդ, ո՛չ 2020-ին, ո՛չ 2021-ին անապահով խմբերի համար ֆինանսական աջակցության չափերը չեն բարձրացել: Խոսքն անապահովության նպաստների, թոշակների մասին է, նվազագույն աշխատավարձի բարձրացում ևս չունենք: Այս ամենը գնաճային շարունակվող առաջանցիկ ֆոնին աղքատության ցուցանիշի ավելացման վրա լրացուցիչ ճնշումների է հանգեցնելու:

Որքան էլ վիճակագրությունը փորձեն քաղաքական նպատակներով խմբագրել, իրողությունն այն է, որ գներն ավելանում են, մարդկանց անվանական եկամուտները կա՛մ չեն ավելանում, կա՛մ ավելացման դեպքում համարժեք չեն գնաճին: Խոսքը, օրինակ՝ միջին աշխատավարձի մասին է, որի աճն էապես ցածր է գների աճից: Մեծ հաշվով, հարվածը ստանում է ոչ միայն ողջ հանրությունը, այդ թվում՝ աշխատողները, այլև հատկապես ու առանձնապես սոցիալապես խոցելի խմբերը. այդ հատվածում եկամուտների աճ բացարձակ չունենք, բայց ունենք գների առաջանցիկ աճ: Եթե ընդհանուր գնահատենք նշված իրավիճակը, ապա, ըստ էության, հյուծվող տնտեսություն և աճող աղքատության մակարդակ ունենք»:

Անդրադառնալով նշվածից բխող հնարավոր հետևանքներին՝ Թադևոս Ավետիսյանը մի քանի օրինակ բերեց: «Հետևանքներն արդեն իսկ ծանր են: Այստեղ ամենակարևորն այն է, որ աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների: Գործում է շատ պարզ սխեմա. գներն աճում են, մարդկանց իրական եկամուտները՝ նվազում: Սա ակնհայտորեն բերում է աղքատության ու հատկապես ծայրահեղ աղքատության ավելացման, ինչն ամենավտանգավորներից է: Այս ամենն անգամ աշխատող աղքատների թվի ավելացմանն է հանգեցնում: Ծայրահեղ աղքատ բնակչության հիմնական եկամուտը պետության կողմից վճարվող ընտանեկան ու սոցիալական նպաստներն են, որոնք չեն ավելանում: Եկամուտ են նաև թոշակները, որոնք ևս, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, չեն ավելանում:

Միջին կենսաթոշակի բարձրացում չի եղել 2021-ին, գրեթե չի փոխվելու նաև 2022-ին: Նվազագույն աշխատավարձը 2020-ի հունվարի 1-ից 68 հազար դրամ է, 2021-ին էլ է նույնը, 2022-ին՝ ևս նույնն է լինելու: Բայց արդեն այսօր մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղն ավելի քան 70 հազար դրամ է: Այսինքն, այսօր մարդկանց 25 տոկոսը, որոնք նվազագույն աշխատավարձով աշխատողներ են, արդեն աղքատ է: Նրանք արդեն չեն կարող մեկ անձի հաշվով ունենալ անգամ իրենց նվազագույն սպառողական զամբյուղը: Մինչդեռ առաջանցիկ և հետևողականորեն գների աճը նաև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի մեծացմանն է հանգեցնում: Այս իրավիճակում, տոգորված լինելով իրենց ստացած քվեներով, օրվա իշխանությունները բերում են հաջորդ տարվա բյուջեն, որը հակասոցիալական է ու խորացնելու է արդեն իսկ առկա և սպասվող լուրջ խնդիրները, որոնք վերաբերում են մարդկանց ամենօրյա կյանքի որակին: Հաջորդ տարվա բյուջեում աղքատություն ծնող գործոնների վրա ուշադրություն չի դարձվել»,ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, եթե նշված խնդիրները հաշվի առնեին, ապա վերոնշյալ ֆինանսական աջակցությունները գոնե պետք է գնաճին հավասար ինդեքսավորվեին:

«Այսինքն, գնաճին հավասար պետք է բարձրացվեին, որ հաջորդ տարի մարդիկ ավելի վատ չապրեն, քան այս տարի: Եթե այս տարի ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, իսկ հաջորդ տարի էլ ավելի վատ են ապրելու, քան այս տարի, նշանակում է, որ մենք ավելի շատ խորացող սոցիալական խնդիրներ ենք ունենալու: Իրավիճակն այսպիսին է, իսկ օրվա իշխանությունների բացատրությունները շատ պրիմիտիվ, պարզ ու պոպուլիստական են: Ասում են՝ դե, գիտեք, կորոնավիրուսով, պատերազմով պայմանավորված՝ հնարավորություն ու միջոց չկա: Նաև ասում են՝ եղած միջոցներն ուղղում ենք կապիտալ ծախսերին, որպեսզի տնտեսության զարգացման հիմքեր ստեղծվեն ու լուծվեն սոցիալական խնդիրները:

Ու այս ամենը դիտարկում են 5 տարվա համատեքստում: Իրենց թվում է, որ այսպիսի կառավարմամբ դեռ 5 տարի իշխանության են լինելու ու երեկ տված խոստումները հիմա էլ հինգ տարվա մեջ են փռել: Իրականում, եթե նախորդ ուղեգիծը պրոյեկտենք այսօրվա վրա, ամբողջովին պարզ է, թե ինչ է կատարվում: Կրկին մեղավորներ են գտնելու ու փորձելու են իրենց արդարացնել այնպես, ինչպես արել են նախորդ 3 տարիներին: Իհարկե, հայի տեսակն աշխատող, ստեղծող է, մարդիկ իրենց գլուխը, այսպես ասած, պահում են: Բայց տնտեսության վերականգնման, սոցիալական խնդիրների լուծման մեջ պետության մասնակցությունը չկա: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետական քաղաքականությունը տոտալ ձախողված է»,եզրափակեց Թ. Ավետիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան