Հայտնի է` որտեղ և երբ տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ նրա հայրենի Կոթի գյուղում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուկ Նիգոյանը:
«Դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 08:00-ին միկրոավտոբուսները Ազատության հրապարակին հարակից տարածքից սգո երթով, ոստիկանության ուղեկցությամբ կմեկնեն Կոթի, և կվերադառնան հուղարկավորությունից հետո: Միկրոավտոբուսներով մեկնել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ մինչև ժամը 7:50»,- գրել է նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



