Իշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Իշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին։
Այսպիսի մարդկանց մեկուսացնելը՝ շինծու ու զավեշտալի «հիմքերով» գործեր հարուցելը, մեղադրանք առաջադրելը մեկ նպատակ ունի՝ սաստկացնել ազգային, գաղափարական, պայքարող կամ ուղղակի իրենց հայրենիքի պաշտպանության համար ամեն ինչի պատրաստ հայի նկատմամբ հարձակումները։
Սակայն այս հարցում ևս այս իշխանությունը սխալվել է։ Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի։
Այս մարդիկ սովոր են պաշտպանել իրենց ինքնասիրությունը, ընտանիքը, ընկերներին և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ և ես համոզված եմ, որ այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական։
Իշխանության և նրանց գործիքների պատասխան տալու ժամանակը դեռ կգա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



