Լավրովն անդրադարձել է Բելառուսին միջուկային զենքը վերադարձնելու մասին հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն առ այն, որ հնարավոր է Ռուսաստանը Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայի։ Նա մասնավորապես ասել է, որ այդ հայտարարությունը պետք է ընկալել որպես նախազգուշացում Արեւմուտքին։
«Ես այդ հայտարարությունը կընդունեի որպես լուրջ նախազգուշացում, թելադրված այն անմիտ քաղաքականությամբ, որը վարում է Արեւմուտքը»,- ասել է նախարար Լավրովը։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, որ եթե Լեհաստանում Միացյալ Նահանգները որոշեն միջուկային զենք տեղակայել, ապա Բելառուսը կառաջարկի, որ Ռուսաստանն իր տարածքում էլ միջուկային զենք տեղակայի։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել



