Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցիներն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, 12։00-ի սահմաններում կրակ են բացել Կարմիր շուկայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր շուկայի բնակիչներից մեկը։
«Ադրբեջանցիներն են սկսել կրակել փոքր տրամաչափի զենքերով, մերոնք պատասխան են տվել, մոտավորապես 10 րոպե են տևել կրակոցները, որից հետո դադարել է։ Գյուղի և տների ուղղությամբ չեն կրակել, ոչ ոք չի տուժել»,- նշեց Կարմիր շուկայի բնակիչը։
Նշենք, որ քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ լսվում են կրակոցների ձայները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



