Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անկայուն է, խրախուսում ենք վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները՝ միջազգային իրավունքի շրջանակում. Իսպանիայի ԱԳ նախարար
ՎԻԴԵՈԻսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ընդգծելով նաև հումանիտար հարցերի լուծման կարևորությունը:
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է, սակայն շփումների վերականգնումը հուսադրող է: Խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները: Աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը»,- նշել է իսպանացի դիվանագետը:
Իսպանացի նախարարն ընդծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի և զարգացնի իր անվտանգության ենթակառուցվածքներն ու համակարգերը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



