Իսրայելն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը զբաղված է «միջուկային շանտաժով» և սկսել է հարստացված ուրանի արտադրությունը՝ օգտագործելով ավելի բարդ ցենտրիֆուգներ։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից պահանջել է անհապաղ դադարեցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք ընթանում են Վիեննայում, հայտնում է Reuters-ը։
«Իրանը միջուկային շանտաժն օգտագործում է որպես բանակցային մարտավարություն, և դրան պետք է պատասխանել համաշխարհային տերությունների կողմից կոշտ միջոցների ձեռնարկմամբ»,- ասել է քաղաքական գործիչը։
Իսրայելի վարչապետը մտավախություն ունի, որ բանակցությունների արդյունքում Իրանը ոչ միայն կպահպանի իր միջուկային ծրագիրը, այլեւ «դրա համար գումար կստանա»։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 29-ին Բենեթն իր ուղերձում նշել է, որ Թեհրանը չի հրաժարվի Իսրայելը ոչնչացնելու իր նպատակից։
«Չնայած Իրանի կողմից խախտումներին և միջուկային տեսչական ստուգումների խաթարմանը, Իրանը կնստի Վիեննայում բանակցությունների սեղանի շուրջ, և կան մարդիկ, ովքեր կարծում են, թե նրանք արժանի են պատժամիջոցների չեղարկմանը: Նրանք սխալվում են»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ Իրանը արժանի չէ ոչ պատժամիջոցների վերացմանը, ոչ էլ շահավետ գործարքների։