Իրավիճակն անկայուն է. նախարարը հայտարարություն է տարածել
ՔԱՂԱՔԱԿԱՆԻսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ելույթ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որտեղ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:
Նա ընդգծել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը՝ ասելով. ՛՛Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է, սակայն շփումների վերականգնումը հուսադրող է: Խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները: Աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը՛՛:
Ալբարեսի խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի և զարգացնի իր անվտանգության ենթակառուցվածքներն ու համակարգերը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



