«Բախտավոր լինեք», «Տարոսը բոլորին». Հարսանիք՝ Բաղրամյան պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաղրամյան պողոտայում հարսանիք է. հարս ու փեսային շարժման մասնակիցները դիմավորեցին ծափերով: «Համ-բույր, համ-բույր» վանկարկումներով նրանք ստիպեցին զույգին համբուրվել: Հարսը աղջիկների կողմ շպրտեց ծաղկեփունջը, որոշվեց, թե ով է հաջորդը:
Ցուցարարները զույգի՝ Կարինեի և Դավիթի, հետևից բղավում էին. «Բախտավոր լինեք»: Նորապսակները արձագանքում էին՝ «Տարոսը բոլորին»:
Թե ինչու որոշեցին հարսանիքի մի մասն այստեղ անցկացնել, զույգը պատասխանեց. «Որովհետև մենք էլ հայ ենք և ազգի մի մասնիկն ենք»:
Ցուցարարներից մեկը մոտեցավ, զույգին համբուրեց, շնորհավորեց. «Չմոռանաք, որ Բաղրամյանում պսակվեցիք»:
Հարս ու փեսայի գլխին նաև կոնֆետներ նետեցին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



