Նոյեմբերին նվազել է Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը. հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հասարակական կարծիք» սոցիոլոգիական հիմնադրամը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Свободная Пресса-ն, սոցիոլոգների տվյալներով՝ վերջին հարցումը ցույց է տվել, որ նոյեմբերի 28-ի դրությամբ՝ հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում է, որ երկրի ղեկավարն ավելի շուտ լավ է աշխատում: Հակառակ կարծիք ունի հարցվածների 25 տոկոսը: Նախագահի աշխատանքից դժգոհների թիվը նոյեմբերին ավելացել է 3 տոկոսով:
Բացի այդ, մասնագետները պարզել են նախագահի նկատմամբ վստահության մակարդակը. հարցման մասնակիցների 65 տոկոսը հայտարարել է, որ վստահում է Պուտինին, 33 տոկոսը՝ չի վստահում: Չվստահողների թիվը ևս ավելացել է 3 տոկոսով նոյեմբերին:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



