Նոյեմբերի 16-ին գերեվարված տասնյակ զինծառայողներին Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ նոյեմբերի 16-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողները դեռևս զուրկ են միջազգային պաշտպանությունից։ Նրանց ճակատագրերը վտանգված են:
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոր գերեվարված անձանց հետ հանդիպում դեռ տեղի չի ունեցել։
«Տեսակցություն դեռ չի եղել։ Որևէ այլ՝ բովանդակային մասով երկխոսության և հաստատումների մասին մանրամասներ չեմ կարող հաղորդել։ Կարող եմ փաստել, որ երկխոսությունը շարունակվում է կողմերի հետ»։
Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայից անցել է 17 օր, որի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, գերեվարված է 31 զինծառայող։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



