Պուտինն Էրդողանի հետ խոսել է թուրքական Bayraktar-ների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Դոնբասում Ուկրաինայի օդային ուժերի սադրիչ ակտիվության և Bayraktar-ների կիրառման վրա։ Այս մասին հաղորդել է Կրեմլը։
«ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Կիևը շարունակում է իր՝ Մինսկի համաձայնությունները տապալելուն միտված դեստրուկտիվ քաղաքական գիծը, ինչի մասին է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի Զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ՝ հարվածային անօդաչուների կիրառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինական զինուժը թուրքական անօդաչուներն ընդդեմ Ռուսաստանի սկսել է կիրառել հոկտեմբեր ամսից սկսած։ Թե ինչ է ասել Էրդողանը, Կրեմլից չեն հայտնել։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



