Հզոր պայթյուն է որոտացել Իրանի Նաթանզ քաղաքում, որտեղ միջուկային օբյեկտ է գտնվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանական ռեսուրսները հայտնում են Նաթանզ քաղաքի երկնքում հզոր պայթյունի մասին։ Հենց այնտեղ է գտնվում միջուկային օբյեկտը, որը կապված է իրանական ատոմային ռումբի ստեղծման հետ։ Այլ աղբյուրների համաձայն՝ պայթյունը որոտացել է օբյեկտից 20 կիլոմետր հեռավորության վրա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, ըստ որի` պաշտպանական հրթիռ է արձակվել՝ հնարավոր հարձակմանը արագ արձագանքելու փորձարկման նպատակով:
ԻՀՊԿ-ն նշել է, որ այդ պաշտպանական հրթիռը պայթեցվել է երկնքում:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նաթանզի շրջանում զենիթային հրթիռի արձակումը միջուկային օբյեկտի անվտանգությունն ապահովող ստորաբաժանումների մարտունակության փորձարկում է եղել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



