Սակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։
Հեռակառավարվող ռումբը հայտնաբերվել է հանրահավաքի անվտանգությունը ապահովող ոստիկաններից մեկի մեքենայի տակ։ Ինչպես պարզաբանել է թերթը, պայթուցիկ սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» եւ ոչնչացվել է Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։
Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արեւելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք էր ժամանել շաբաթ օրը՝ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալու համար։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



