Արտառոց միջադեպ Պտղնիի 29/40 տեղամասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOragir.live-ը տեղեկացավ, որ Պտղնիի 29/40 տեղամասում միջադեպ է տեղի ունեցել, մոտավորապես 20 հոգուց բաղկացած խմբավորումը ուղղորդել է, որ մարդիկ քվերակեն ՔՊ-ի օգտին։
Այդ ամբողջ գործընթացը համակարգել է Պտղնիի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը` Հայկ Մովսիսյան անուն ազգանունով։ Նա ուղղորդել է ամբողջ գործընթացը, իսկ երբ լրատվամիջոցները փորձել են լուսաբանել, այդ տղաները ստիպված են եղել մտնել կողքի շինությունը և վերևից նկարում էին բոլոր ընտրողներին։
Հասկանալով, որ չեն կարող այդտեղ երկար պարփակված մնալ` մի քանի ժամ անց ոչ ադեկտվատ վիճակում դուրս են եկել տարածքից` ասելով, որ սա իրենց գյուղն է և ինչ ուզեն, կարող են անել։ Նրանք փորձել են լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտել, ինչի մասին ոստիկանությունը տեղեկացվել է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



