Զինվորականները սխալմամբ 14 խաղաղ բնակչի են սպանել․ մեղավոր է համարվել հետախուզությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Նագալենդ նահանգում, դեկտեմբերի 4-ի երեկոյան զինվորականները սպանել են առնվազն 14 խաղաղ բնակչի եւ մեկ անվտանգության աշխատակցի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Զինվորականները, աշխատավորների խմբին սխալմամբ դրել են գրոհայինների տեղ եւ հրազենային կրակ բացել նրանց վրա։ Դեպքի հետեւանքով՝ ավելի քան 10 քաղաքացիական անձ ստացել է հրազենային վիրավորում։ Նահանգի ղեկավարի հայտարարության համաձայն, այս աննախադեպ ողբերգությունը տեղի է ունեցել, քանի որ հետախուզական ծառայությունը սխալ տեղեկություններ է հաղորդել զինվորականներին։
Նշենք, որ հնդկական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Նագալենդի բնակիչները հաճախ են մեղադրում զինվորականներին մարդկանց անարդարացի հետապնդելու եւ անտեղի ուժ կիրառելու մեջ։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



