Սիրիայի հարցով բանակցությունները տեղի կունենան Ժնեւում, հունվարի 22-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները տեղի կունենան Ժնեւում, հունվարի 22-ին: Այս մասին, Sputnik-ին հայտնել է Սիրիայի հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարության անդամ Ջորջ Սաբրան:
Ավելի վաղ բանակցությունների երրորդ փուլում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, համաձայնեցվել է բանաձեւի տեքստը, որը ամրագրել է նոյեմբերի 14-ին Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որի համաձայն 6-ամսյա ժամկետում պետք է հաստատվի Սիրիայի նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացակարգն ու գրաֆիկը, եւ 18 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան ազատ ու արդար ընտրություններ՝ ըստ նոր Սահմանադրության:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



