Ավստրալիայում փրկում են շոգից տառապող կոալաներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Այլասեր» ավստրալացիները շոգից տառապող կոալաներին օգնության են նետվել, գրում է New York Post-ը: Վերջին մի քանի օրերին օդի ջերմաստիճանը Ադելաիդայում գերազանցում է 40 աստիճանը, ինչն իր ազդեցությունն է թողնում նաեւ կենդանիների վիճակի վրա: Որոշ կոալաներ իջնում են ծառերից եւ փողոցներ են դուրս գալիս` խմելու բան փնտրելով:
Տեղի բնակիչները, այդ թվում նաեւ քաղաքային Koala and Wildlife Hospital անասնաբուժարանի աշխատակիցները մասնակցում են կոալաներին փրկելու գործին: Այդ մասին վկայում են լրատվամիջոցների եւ սոցցանցերի լուսանկարները: Լուսանկարներից մեկում կինը կոալայի վրա մի բաժակ ջուր է լցնում` կենդանուն օգնելով զովանալ: Մյուսում տղամարդը կոալային եւ նրա ձագին շշով ջուր է խմեցնում, գրում է Gazeta-ն:
Նաեւ տեսանյութ է հրապարակվել, որում հնարավոր է տեսնել, թե կոալան ինչպես է ջուր խմում ավտոճանապարհի մոտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում Իմոջեն որբացած կոալան օպերատորի հետ «գրկախառնություններ» է կազմակերպել:



