Պեսկովը կոչ է արել զերծ մնալ «էմոցիոնալ ակնկալիքներից»՝ կապված Պուտին-Բայդեն հանդիպման հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել զերծ մնալ «վեհ էմոցիոնալ ակնկալիքներից»` կապված Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հետ, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
«Ընդհանուր առմամբ, այստեղ շատ կարևոր է չտրվել ինչ-որ վեհ էմոցիոնալ ակնկալիքներին: Ի վերջո, երկու երկրների ղեկավարներ են խոսում»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։
«Նրանք քննարկելու հարցեր ունեն այն պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել Ժնևի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է նա։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



