«Ինչպես բոլոր շրջաներում, Արտաշատում նույնպես գոյություն ունի կայուն 25-30% փնթիապաշտ զանգված». Արման Դավթյան
ԲԼՈԳԱրման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՏԻՄ ընտրությունների Արտաշատում գրանցված արդյունքները կոնկրետ ինձ մոտ զզվանք են առաջացնում։ Ու զզվելին ոչ թե քպ-ի հավաքած 60%-ն է, այլ այն թե ում, կամ ինչ ոչ անհայտ ուժերի <<տասովկեքի>> շնորհիվ հավաքվեցին այդ տոկոսները։
Ինչպես բոլոր շրջաներում, Արտաշատում նույնպես գոյություն ունի կայուն 25-30% փնթիապաշտ զանգված։ Մնացած 30%-ը հավաքվեց, ինչպես և բոլոր ժամանակներում, պետական համակարգում աշխատելու պատճառով <<կրակն>> ընկած` ոստիկան, ուսուցիչ, բժիշկ հատվածից և այն ուժերից, ովքեր ժամանակին նույն այս փնթիին, ում համար երեկ <<վիզ>> էին դնում, իսկի որպես մարդ չէին համարում։
Իրականում ծիծաղելու աստիճան զզվելի ա։ Էդ աստիճանի նյութապաշտ և անհեռատես, ես չէի պատկերացնում մի շրջանի բնակչության մեծ մասին, որտեղ ապրել եմ 42 տարի։ Միայն ուզում եմ հարգանքներիս հավաստիքը փոխանցել երեք ուժերի, որոնք աննախադեպ ճնշումների և զոմբիացման պայմաններում, այնուհանդերձ ներկայացված են լինելու ավագանիում։ Andranik Kirakosyan, Կարեն Ղազարյան, և ՀՅԴ, կեցցե՛ք։ Վստահ եմ հասկանում եք, որ սա պարտություն չէ։
Ամեն ինչ դեռ առջևում է։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



