Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ «չի տառապում երիտասարդ երևալու մոլուցքով»
ԼԱՅՖ57-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չի վախենում ծերանալ, փոխարենը նա հանգիստ ընդունում է ծերացման գործընթացը:
«Կանայք իրավունք ունեն լինել ազատ նաև ծերանալու հարցում», - ասել է Բելուչին, ով խուսափում է խիստ մարզումներից և խիստ դիետաներից՝ փոխարենը նախընտրում է վայելել գինի և մակարոնեղեն, սակայն երբեմն զբաղվում է պիլատեսով:
Նա ընդգծել է, որ «չի տառապում երիտասարդ երևալու մոլուցքով»:
«Ես միշտ եղել եմ «կլորիկություններով» կին, երբեք չափազանց նիհար չեմ եղել, այդպիսին է իմ բնույթը: Ուզում եմ խաղաղ ճանապարհով ծերանալ», - ասել է Բելուչին:
«Երբ դու շատ երիտասարդ ես, ունես այն, ինչ Ֆրանսիայում անվանում են la beauté du diable, սատանայի գեղեցկություն, որը բնական է, դա երիտասարդության գեղեցկությունն է, քո կյանքի կենսաբանական պահի գեղեցկությունը: Իսկ կյանքը շարունակվում է: Ֆիզիկական կազմվածքը ծերանում է, և մենք պետք է առերեսվենք դրան: Մենք ոչինչ չենք կարող անել։ Միևնույն ժամանակ մեր բախտը բերել է, քանի որ եթե ծերանանք, նշանակում է՝ երկար կյանք ունենք։ Երբ մարմինը սմքում է, հոգին բարձրանում է»,-եզրափակել է Բելուչին: