Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է.Ռոբերտ Հայրապետյան
ԲԼՈԳՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է:
Ասպրամի երդման տեքստը.
«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի` երդվում եմ
հավատարիմ մնալ հորս` Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ, անմնացորդ նվիրումին առ Հայրենիք:
կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տվածս երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման:
Քանզի չկա Հայաստան` առանց Արցախ և չկա Արցախ` առանց Հայաստան:
Հավերժական Հայաստան լինելու է:»
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



