Մեկնարկել են Պուտին-Բայդեն բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները սկսել են հեռուստակամուրջի ձևաչափով անցկացվող իրենց երկկողմ բանակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ռազմավարական կայունության և երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Կարող են քննարկվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Նրա խոսքով՝ զրույցը կտևի «այնքան, որքան պետք է»:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



