Տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և ինքն իրեն` վախենալով պատժվել կեղծ պատվաստման վկայականի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայում տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և կրակել ինքն իրեն՝ վախենալով պատժվել կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստման վկայականի համար։ Այս մասին գրում է Der Tagesspiegel-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Նշվում է, որ Բեռլինից հարավ գտնվող Քյոնիգս Վուստերհաուզեն քաղաքում զոհերի տանը մահից առաջ թողնված գրություն են հայտնաբերել։ Նամակում տղամարդը խոստովանել է, որ կնոջ համար Covid-ի անձնագիր է գնել, սակայն գործատուն իմացել է այդ մասին։
Գերմանացին, վախենալով քրեական պատասխանատվությունից, սպանել է իր երեք երեխաներին՝ չորս, ութ և տասը տարեկան, ինչպես նաև կնոջը, որից հետո ինքնասպան է եղել։ Ոստիկանները տանը ատրճանակ են հայտնաբերել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



